Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները քննարկել են ՀԿԵ ընկերության գործունեության հետ կապված հարցեր


Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները քննարկել են ՀԿԵ ընկերության գործունեության հետ կապված հարցեր
Նոյեմբեր 23 22:30 2018

 «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լրատվական ծառայությունից, հանդիպման մասնակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գործունեության հետ կապված մի շարք հարցեր և հետագա անելիքները:

Հակոբ Արշակյանը նշել է, որ ՀԿԵ գործունեությունը և ընկերության կողմից իրականացվող ներդրումների առաջնային խնդիրը Հայաստանի տնտեսության զարգացումն է: Այս պահի դրությամբ ռուսական կողմը զգալի միջոցներ է ուղղել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը:

Դրական են գնահատվել նաև ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ն գնել է երկու ժամանակակից ЭП2Д էլեկտրագնացքներ՝ մեկն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով, իսկ մյուսը նույն երթուղում կսկսի գործել 2019 թվականի առաջին եռամսյակում:

Հայկական կողմն ընդգծել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատանքի կարևորությունը Հայաստանի տարածքում և նշել, որ պատրաստ է հետագա փոխշահավետ համագործակցությանը:

Բացի այդ, հանդիպման մասնակիցները անդրադարձել են ՀԿԵ ուղևորափոխադրումների Հայաստանի կառավարության կողմից սուբսիդավորման, Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման կատարելագործման, պետական հատուկ պահպանության անհրաժեշտություն ունեցող օբյեկտների և ՀԿԵ գործունեության զարգացման ռազմավարության հարցերին:            

 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն ևիրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումըՀամաձայն 2008 թփետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոնկառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: