Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 523 դատապարտյալ


Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 523 դատապարտյալ
Նոյեմբեր 23 19:38 2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 523 դատապարտյալ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 50, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  41, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 15, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 55, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 16, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 29, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 24, «Սևան» ՔԿՀ-ից՝ 144, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 64, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 64, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 21 դատապարտյալ: