«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման հյուրն է armday.am և irakanum.am կայքերի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը:
«Այս ընտրությունները հետաքրքիր կլինեն այն առումով, որ դրանց մասնակցում է ՀՀԿ-ն, որին մայիսին մերժեցին ՀՀ քաղաքացիները»,- ասաց նա:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», սխալ է ընտրված. «Հենց մտահոգված լինելով Հայաստանի ապագայով՝ քաղաքացիները մերժեցին իրենց և իրենց առաջնորդին: Ուստի, կարծում եմ, ՀՀ քաղաքացիները կամ նրանց զգալի մասը չեն ընտրի Հանրապետական կուսակցությունը»:
Փայլակ Ֆահրադյանը ընտրությունների արդյունքները կանխորոշված է համարում և չի կարծում, որ կարգախոսները, ծրագրերը ինչ-որ ընտրության ժամանակ աշխատել են. «Հետհեղափոխական շրջան է, բայց էյֆորիան դեռևս պահպանված է, և քաղաքացիներն ընտրելու են պարզապես Նիկոլ Փաշինյանին, և դրանից օգտվելու են իր թիմի անդամները»:
Մանրամասները՝ տեսանյութում: