Համազգային դրամահավաք-միջոցառման արդյունքը գոհացուցիչ է (տեսանյութ)


Համազգային դրամահավաք-միջոցառման արդյունքը գոհացուցիչ է (տեսանյութ)
Նոյեմբեր 23 08:23 2018

Արարենք միասին. այս տարի հենց այս խորագրի ներքո են համախմբվել միլիոնավոր հայեր, մասնակցելով Հայաստան համահայական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին և իրենց լուման ներդնելով Հայկական երկու պետությունների զարգացման գործում: Լոս Անջելեսում անցկացված Համազգային դրամահավաք-միջոցառման արդյունքը գոհացուցիչ է: Հավաքվել է փող 11 միլիոն 100 դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին,- վստահեցնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Մեր հայրենակիցները նվիրատվություն են կատարել նաև առձեռն: Տիկին Ժանեթ Միրզայանը հավաքել է դպրոցականների, քաղաքացիների կտրոններն ու կանխիկ գումարը: Տպավորված է: 21 տարի է Ասում է այս տարի ավելի քան երբեևէ ԱՄՆ-ում բնակվող հայերը ակտիվ էին:  

Հայաստան համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը նոր Հայաստանում նոր ամրապնդում է ստանում: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018» -ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի գյուղերի և քաղաքների ենթակառուցվածքներին: Դրա շնորհիվ՝ աշխատատեղեր կստեղծվեն:

Ավելի վաղ Հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել է 30 հազար դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար, Եվրոպայի հայությունն էլ Հեռախոսամարաթոն-2018-ի արդյունքում հանգանակել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 242 հազար 460 եվրո: Հանգանակված նվիրատվությունները գումարվելու է «Հեռուստամարաթոն-2018»-ի  ժամանակ հավաքված 11 միլիոն 100 դոլար փողը: