«Հայաստան» համահայկական հիմնադրամին, նախնական տվյալներով, նվիրաբերվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամին, նախնական տվյալներով, նվիրաբերվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար
Նոյեմբեր 23 09:58 2018

Լոս Անջելեսում րոպեներ անց կավարտվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։

Նախնական հաշվարկով՝ «Հեռուստամարաթոն 2018»-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար: