Մայրաքաղաքի տոնական ձևավորումը կկազմակերպվի այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը


Մայրաքաղաքի տոնական ձևավորումը կկազմակերպվի այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը
Նոյեմբեր 22 20:05 2018

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԶԼՄ-ներով հրապարակված այն տեղեկությանը, թե  ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունիցճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մայրաքաղաքում տոնական օրերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:

Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տոնական ձևավորումը կազմակերպելու այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը: