Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու՝ Մարգարյանի հարազատների խնդրանքը մերժելուն և այդ հարցով բարձրացած աղմուկին։
Նախարարի պաշտոնակատարը լրագրողներին խնդրեց այս թեման չշահարկել, քանի որ այն իր համար շատ ցավոտ է, և տեղեկացրեց, որ ինքը ոչ թե մերժել է հարազատների խնդրանքը, այլ, պարզապես, շարժվել է այն ընթացակարգերի համաձայն, որոնք գործում են։
«Վահագնի վթարի մասին տեղեկանալով՝ ամիջապես շտապել եմ հիվանդանոց՝ հասկանալու ՝ ինչ կարելի է անել նրա կյանքը փրկելու համար»,-ասա նա:
Ինչ վերաբերում է հոգեհանգիստը կազմակերպելու խնդրանքի մերժմանը, նախարարն ասաց, որ Վահագնի ընկերները երկու օր առաջ երեկոյան դիմել են, որպեսզի հաջորդ օրը 12:00-15:00 ընկած հատվածում հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Ոչ թե եղել է մերժում, այլ ներկայացվել է ընթացակարգը: Միակ բանը, որ մենք արել ենք, դա ընթացակարգին հետևելն եղել, որը ես չանել չէի կարող: Քանի որ առաջիկա ընտրություններում ես ռեյտինգային թեկնածու եմ, իմ այս կերպ ասած, ընթացակարգից շեղվելը կարող էր դիտավորություն դիտվել վարկանիշ ապահովելու համար»,-ասաց Մակունցը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել նրա հիշատակի համար կազմակերպել հուշ-երեկո: