Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով


Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով
Նոյեմբեր 22 14:38 2018

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում` նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է անձրև, 25-27-ը` առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում