«Մենք» դաշինքը՝ Մանվել Գրիգորյանի կնոջ եղբորն իրենց նախընտրական ցուցակում ընգրկելու պատճառների մասին


«Մենք» դաշինքը՝  Մանվել Գրիգորյանի կնոջ եղբորն իրենց նախընտրական ցուցակում ընգրկելու պատճառների մասին
Նոյեմբեր 22 14:51 2018

«Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։

Թե ինչն է պատճառ հանդիսացել, որ նա ընգրկվի է «Մենք» դաշինքի նածընտրական ցուցակում, ArmDay.am-ը զրուցեց  դաշինիքի անդամ, պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի հետ:

«Այո, նա մեր նախընտրական ցուցակում է, մենք առաջնայինը ցուցակը կազմելիս նայել ենք՝ ինչ ծառայություն է թեկնածուն մատուցել հայրենիքին, ինչ անցյալ ունի, ինչ արժեհամակարգ ունի»,-ասաց նա:

Այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ նրա թեկնածությունը կարող է վնասել «Մենք»-ի վարկանիշին, հաշվի առնելով, որ նա Մանվել  Գրիգորյանի կնոջ եղբայրն է, Թեհմինա  Վարդանյանը պաասխանեց. 

«Ի՞նչ կապ ունի՝ ում եղբայրն է։ Սխալ է մարդուն դիտարկել միայն այդ տեսանկյունից։ Եթե օրենքը թույլ է տալիս, յուրաքանչյուր անձ կարող է առաջադրվել: Նա ռեյիտինգային թեկնածու է և ընտրության արդյունքները  ցույց կտան՝ ինչ կերպ է ժողովուրդը վերաբերվում տվյալ անձին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Մ.Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաեւ «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։