Բողոքի ակցիա ընդդեմ ԼԳԲՏ համայնքի


Բողոքի ակցիա ընդդեմ  ԼԳԲՏ  համայնքի
Նոյեմբեր 22 13:29 2018

Այսօր՝  նոյեմբերի 22-ին, կառավարության նիստի հերթական նիստի ընթացքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարները պահանջում են կառավարությունից մշակել օրինագիծ, ըստ որի, ՀՀ-ում կարգելվի նույնասեռականության քարոզը։ Armday.am-ին պարզ դարձավ, որ նախաձեռնությունն իրակացնում են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանը և «Ազգային արշեքների պահպանման» նախաձեռնության անդամները։

«Մենք թույլ չենք տալու հայրն ու մայրը փոխարինվեն ծնող 1, ծնող 2-ով։ Մենք այդ մարդկանց դեմ բան չունենք, մեր  միակ պահանջն այն է, որ քարոզի արգելքն ամրագրվի ՀՀ օրենդրությամբ»- մեզ հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարները պատրաստվում են իրենց բողոքը ներկայացնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բաց նամակի միջոցով, որը ցանկանում են հանձնել առձեռն։

 

Վաչիկ Գրիգորյան