Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին,թե Հ1 հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը աշխատանքից ազատվել է: Տարածված տեղեկությունը ճշտելու համար Armday.am-ը զրուցեց Քրիստինե Մելքոնյանի հետ:
-Ձեր՝ աշխատանքից ազատվելու մասին լուրերը համապատասխանո՞ւմ են:
-Իհարկե` ոչ:
-Ի՞նչը կարող է պատճառ դարձած լինել նման լուրեր տարածելու համար:
-Ճիշտ կլինի տարածողներից դա ճշտել: Իմ աշխատանքի վերաբերյալ նման տեղեկություններ առաջին անգամ չէ, որ կարդում եմ մամուլում:
-Այժմ Հանրայինում ի՞նչ հաղորդումներ եք վարում:
-Աշխատում եմ նոր, շատ հետաքրքիր նախագծի վրա: Փակագծեր հիմա չեմ բացի, կարճ ժամանակ անց հեռուստադիտողը մեր եթերում կտեսնի այն:
-Հանրայինում տնօրինության կամ աշխատակազմի հետ խնդիրներ ունե՞ք, լարվածություն կա՞:
-Ես ինտրիգների սիրահար չեմ, ինքս երբեք լարվածություն չեմ ստեղծում: Բոլոր հարցերում առաջնորդվում եմ փոխադարձության սկզբունքով: Հանրայինում որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ:
-Ինչպե՞ս ստացվեց, որ «Այսօր իրականում» հաղորդումը Դուք չեք վարում:
-Այս փուլում , «Այսօր իրականում» հաղորդման մի ձևաչափ ընտրվեց, որում ես նպատակահարմար չգտա աշխատել: Հետևաբար դա պետք է աներ որևէ այլ լրագրող: