Հայկ Սարգսյանի պաշտպանը՝ դատական նիստից բացակայելու պատճառների մասին (տեսանյութ)


Հայկ Սարգսյանի պաշտպանը՝ դատական նիստից բացակայելու պատճառների մասին  (տեսանյութ)
Նոյեմբեր 21 18:30 2018

Նոյեմբերի 21-ին,Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավթի նստավայրում  ընթանում է  Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական երկրորդ նիստը  րոպեներ անց ընդմիջվեց:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 16:00-ին:

Պաշտպանի բացակայության պատճառների մասին իմանալու համար ArmDay.am-ը կապ հաստատեց Երեմ Սարգսյանի հետ, ով նշեց, որ մարզում է գտնվել և չի հասցրել ներկայանալ դատարան:

«Գործի հետ կաված որևէ զարգացում չկա, նոր տեղեկություններ չեմ կարող հաղորդել: Դատական նիստի ժամանկ անհրաժեշտ մեկնաբանություններ կտամ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը իր դեմ մեղադրանքների դրդապատճառ չի տեսնում: