ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով. (տեսանյութ)


ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով. (տեսանյութ)
Նոյեմբեր 19 20:30 2018

NOAH PRIDE միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 16–ին և 17–ին Երևանում անցկացրել է հանրային ակցիաներ` նվիրված ԼԳԲՏ ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում:

Ակցիայի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը հռչակել է երկրում իրավապաշտպան շարժման զարգացումը։

 

Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով: Ակտիվիստների խոսքով` Հայաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները գտնվում են ծանր իրավիճակում։

Սակայն նրանք հուսով են, որ նոր քաղաքական ընթացքը, որն ուղղորդված է դեպի հասարակության արժեքները և գենդերային հատկանիշով ու սեռական կողմնորոշումով խտրականության ցանկացած տեսակը վերացնելը, կօգնի հաղթահարել հասարակության դիմադրությունը։

Աղբյուր՝ Zham.am