Վահագն Մարգարյանին տեղափոխել են. վիճակը մնում է ծայրահեղ ծանր


Վահագն Մարգարյանին տեղափոխել են. վիճակը մնում է ծայրահեղ ծանր
Նոյեմբեր 16 17:07 2018

Երիտասարդ արտիստ  Վ. Մարգարյանը  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։  Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին Արմենիա ԲԿ-ից:

«23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա դեռևս կոմայի մեջ է գտնվում: Հերացի համալսարանական հիվանդանոցում տուժածին անհրաժեշտ արյան խմբի պաշարն առկա է: Դրական դինամիկան այն է, որ վիճակի վատթարացում չի նկատվում, սակայն վիճակը շարունակու է մնալ ծայրահեղ ծանր»,-ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը:

Ավելի  վաղ հայտարարվել էր, որ Վահագնին արյուն է հարկավոր, որից անմիջապես հետո  նրա ընկերները  4 օր շարունակ  տարբեր արյան խմբերով, արյուն են հանձնել Հերացի արյունաբանական կետում:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: