Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչներն բարձրաձայնում են, համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանը տարիներ շարունակ կատարել է անօրինականություններ, եւ համայնքային բյուջեն ծախսել սեփական հաճույքների համար։ Համայնքի բնակիչները ձեւավորել են Մեծամորի քաղաքապետի հրաժարականը պահանջող նախաձեռնող խումբ, եւ բաց նամակ հասցեագրել երկրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ Նամակում նախաձեռնող խմբի անդամները մանրամասն ներկայացրել են այն խնդիրները, որոնք մտահոգում են իրենց, եւ այն ապօրինությունները, որոնք կատարել է քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը։
Armday.am-ի տաղավարում եւս նախաձեռնող խմբի անդամներից Ավետիք Հարությունյանն ու Վաչագան Գալստյանը պատմել են, թե ինչու են պահանջում քաղաքապետի հրաժարական ու նշել, որ խորապես շնորհակալ են երկրի ոստիկանապետից իրենց նամակին արձագանքելու եւ քաղաքապետի չարաշահումները բացահայտելու համար։
Զրույցն ամբողջությամբ՝ առաջարկվող տեսանյութում։