Բակո Սահակյանը ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր


Բակո Սահակյանը ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր
Նոյեմբեր 9 16:35 2018

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին:


Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: