Բակո Սահակյանը ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը հարկային քաղաքականության ոլորտում


Բակո Սահակյանը ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը հարկային քաղաքականության ոլորտում
Նոյեմբեր 5 17:56 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին և  նրա տեղակալ Միքայել Փաշայանին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային և մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: