Ա. Հարությունյանը խոստացավ ուսումնասիրել ավագ դպրոցներում ծագած խնդիրը․(տեսանյութ)


Ա. Հարությունյանը խոստացավ ուսումնասիրել ավագ դպրոցներում ծագած խնդիրը․(տեսանյութ)
Նոյեմբեր 5 15:30 2018

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մի շարք բուհերում փոխվել են այն ռեկտորներն, ովքեր նախկինում քաղաքականացրել են հաստատությունները, իսկ նրանք ովքեր դեռ չեն փոխվել, ապա ժամանակի ընթացքում կփոխվեն հոգաբարձուների խորհուրդների կազմերը և նրանք նույնպես կփոխվեն։

Armday.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք այն հանգամանքին, որ ավագ դպրոցներում աշակերտներին պարտադրում են կոռուպցիայի թեմայով շարադրություններ գրել այն պարագայում, երբ երեխաները չունեն բավարար գիտելիքներ, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ չունի տեղեկություն դրա մասին, սակայն իմանալուն պես մեզ տեղյակ կպահի։ Այնուհետև Արայիկ Հարությունյանը կապ հաստատեց ԿԳՆ հանրակրթության բաժնի պետի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը, և նախարարը խոստացավ, որ մանրամասներն իմանալուն պես որոշում կկայացնի։

Մանրաասները՝ տեսանյութում․

Վաչիկ Գրիգորյան