Մեդիա-գրագիտության շաբաթ՝ Հայաստանի դպրոցներում


Մեդիա-գրագիտության շաբաթ՝ Հայաստանի դպրոցներում
Նոյեմբեր 5 11:32 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա-նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարում են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով կոչ արեց աշակերտներին  ակտիվորեն ներգրավվել  գործընթացում:

«Ապատեղեկատվությունը բոլոր ուղղություններով շատ մեծ է, և շատ կարևոր է, որ մեր աշակերտները գրագետ լինեն, և մեր ցանկությունն է, որ մեդիա-գրագիտությունը դասավանդվի հենց դպրոցից»,-նշեց նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիա-գրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։