Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է 3-6 աստիճանով


Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է 3-6 աստիճանով
Նոյեմբեր 2 15:10 2018

Հայաստանի տարածքում նոյեմբերի 2-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արեւելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 4-6 աստիճանով:

Երեւանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7 9, վաղը ցերեկը՝ +14 +16:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +5+7, ցերեկը՝ +12+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -2+3, ցերեկը՝ +8+13,

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+11, 

Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը` +10+13,  

Արագածոտնի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +4+7, ցերեկը՝ +13+15,

Արարատում գիշերը` +5+9, ցերեկը՝ +14+16,

Արմավիրում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +8+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+11, ցերեկը՝ +10+14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+10,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +5+10, ցերեկը՝ +9+13: