Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է․ Լևոն Տեր-Պետրոսյան


Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
Սեպտեմբեր 9 17:28 2025

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

 

 

 

Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:

 

Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. «Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն:

 

Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»։