Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՆՎ վարչության մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Լոռու մարզ։ Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ժամանել են ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, ովքեր մի քանի կարևորագույն օպերատիվ աշխատանքներ են կատարելու, գրում է shamshyan.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գործողությունները կապված են այս տարվա հոկտեմբերին Վանաձոր քաղաքում աղմկահարույց կրակոցների փաստի հետ, երբ հոգեհանգստի մասնակիցներից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։