Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը ժամանել են Թուրքիա (տեսանյութ)


Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը ժամանել են Թուրքիա (տեսանյութ)
Հոկտեմբեր 27 17:57 2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը:Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր:

Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը:
Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: