Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող գրոհայինների ձերբակալման տեսանյութը


Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող գրոհայինների ձերբակալման տեսանյութը
Հոկտեմբեր 27 14:54 2018
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինների ձերբակալման տեսանյութը:
 
Տեսանյությում երևում է ասֆալտին փռված 5 գրոհային: Նաև ցուցադրված են նրանց տներում կատարվող խուզարկությունը, որի արդյունքում զենք և գումար է հայտնաբերվել, հայտնում է NTV-ն:
 
Գրոհայիններն ահաբեկչություն էին նախապատրաստում Մոսկվայում ՝ զենքի և պայթուցիկ սարքերի օգտագործմամբ: