Կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ գրառումն ուղեկցելով տեսանյութով, որում ինքն ասմունքում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը:
Փաշինյանը նշել է՝ ինքը հավատում է, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության եւ ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ կստեղծվեն՝ որպես ազգային գիտակցության նոր հենասյուներ:
«Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանիայցեքարտերից մեկը դարձնելու համար»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը: