Բողոքի ակցիա Ագրարային համալսարանում. ուսանողների հետ հանդիպեց ռեկտորը. (տեսանյութ)


Բողոքի ակցիա Ագրարային համալսարանում. ուսանողների հետ հանդիպեց ռեկտորը. (տեսանյութ)
Հոկտեմբեր 26 10:42 2018

Բողոքի ակցիա Ագրարային համալսարանում։ Այս պահին համալսարանի մի խումբ ուսանողներ իրականացնում են բողոքի ակցիա, պահանջելով ռեկտորի խորհրդական Արշալույս Թարվերդյանի հրաժարականը։ Վերջինս մինչ խորհրդականի պաշտոնում նշանակվելը շուրջ 20 տարի եղել է Ագրարային համալսարանի ռեկտորը։ Ինչպես փոխանցում է Armday.am-ի թղթակիցը ուսանողները պնդում են, որ չարաշահումների գլխավոր պատասխանատուն հենց նա է։ Բողոքի ակցիայի ընթացքում ուսանողների հետ հանդիպեց ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ով խոստացավ, որ վաղը խորհրդականը հրաժարական կտա։