Չինաստանի բնակչուհին հիվանդանոց է դիմել անսովոր վնասվածքով։ Կինը չի կարողացել շարժել մատները, որովհետև մի քանի օր շարունակ ձեռքից բաց չի թողել իր սմարթֆոնը՝ գրում է news.ru-ն։
Նշվում է, որ տուժածը մեկ շաբաթվա արձակուրդ է վերցրել իր աշխատատեղից։ Այդ ողջ ժամանակահատվածը կինը անց է կացրել հեռախոսի հետ և բաժանվել է նրանից միայն քնելու նպատակով։ Սակայն մի քանի օր անց նա սկսել է սուր ցավ զգալ, իսկ նրա մատները անշարժացել են մեկ դիրքում։
Կնոջը ախտրոշել են մկանի ներքին մակերեսի մանրաթելային ծածկույթի բորբոքում, որը առաջանում է ամենօրյա միակերպ շարժումների հետևանքով։ Բժիշկներին, այնուամենայնիվ, հաջողվել է վերականգնել մատների աշխատանքը, սակայն նրանք խորհուրդ են տվել աղջկան հաճախ հանգստանալ սմարթֆոնից։