Լահմաջոն ու փլավը պատրաստել են հակահիգիենիկ պայմաններում


Լահմաջոն ու փլավը պատրաստել են հակահիգիենիկ պայմաններում
Հոկտեմբեր 24 10:48 2018

Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մ. Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան):

ՍԱՊԾ-ից հայտնում են՝ պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, արտադրամասն ապահովված չէ հոսող տաք ջրով, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ: Առկա են եղել նաև իրացվող սննդամթերքի մակնշման խախտումներ:

Ա/Ձ Մ. Աֆրիկյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: