Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ այսօր հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Բրյուսովի համալսարանի ուսանողուհին իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: Կառույցից փոխանցեցին, որ ուսանողուհու վրա հարձակում տեղի չի ունեցել,նրան ծեծի չեն ենթարկել: «Այո, աղջկա մամնի վրա եղել են վնասվածքներ, սակայն հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը, այս պահին մանրամասներ հայտնել չենք կարող»,- ասացին ոստիկանությունից, հավելելով, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: