Երկու հայտնի ընտանիքները բարեկամացան


Երկու հայտնի ընտանիքները բարեկամացան
Հոկտեմբեր 22 14:21 2018

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու եւ Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը։ Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում եւ այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական ավարտին, գրում է Hraparak.am-ը:

Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել եւ դեմ չէին այդ մտերմությունը նաեւ բարեկամական կապով ամրապնդելուն։ Նշանդրեքը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, առայժմ համացանցում լուսանկարներ արարողությունից չեն հայտնվել։