Տիմատին, Ուսպենսկայան, Կիրկորովը և հայ աստղաբույլը Դվին հյուրանոցում հարսանիքի են մասնակցել


Տիմատին, Ուսպենսկայան, Կիրկորովը և հայ աստղաբույլը Դվին հյուրանոցում հարսանիքի են մասնակցել
Հոկտեմբեր 22 00:03 2018

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում՝ «Դվին» հյուրանոցի նորաբաց ռեստորանում տեղի է ունեցել էլիտար հարսանիք, որին հայ աստղերից բացի ելույթներ են ունեցել Լյուբով Ուսպենսկայան, Ֆիլիպ Կիրկորովը, Տիմատին և այլք։

Ամուսնացել է հայտնի գործարար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի քրոջ որդին։

Հյուրերի կազմում եղել են խոշոր գործարարներ, քաղաքական գործիչներ՝ Թայլանդից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ուկրաինայից։

Հարսանիքի ավարտին բավականին ճոխ հրավառություն է եղել, կարելի է անգամ ասել՝ Երևանն այդպիսի հրավառություն դեռ չէր տեսել։