Երևանի ծննդյան առիթը ամեն տարի բացահայտում է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի մտքի թռիչքը:
Գրեթե ամեն տարի հասարակությունը դժգոհում է Երևանի զարդարանքի, տոնական առիթներով ընտրված կարգախոսների հետ կապված:
Հայկ Մարությանն, ինպես գիտենք, հասարակությանը բաժանել է «սևերի ու սպիտակների» և այժմ էլ նրանք շարունակում են աղմուկ բարձրացնող հարցերի դեպքում սլաքներն ուղղել «սևերի», այս դեպքում՝ քաղաքապետարանի նախկին աշխատակիցների վրա:
Քաղաքապետը փոխվեց, սակայն քաղաքում, ու հատկապես միջոցառումների շրջանակներում, առանձնապես բան չի փոխվել:
Այս տարի Երևանի 2800-ամյակի առթիվ ընտրված կարգախոսն է՝«Հայկական Երևան»: Ամենաանուշադիր անցորդի մոտ անգամ զարմանք է առաջացնում այս կարգախոսը: «Իմ Հայկական Երևան» կարգախոսը շատերի մոտ զայրույթի և քննադատության ալիք բարձրացրեց, որի համար նոր իշխանությունների կողմնակիցները հներին են մեղադրում առանց հիշելու, որ նորերի առաքելություններից մեկն է՝ փոխել հների «սխալները»:
ArmDay.am-ի տեղեկություններով ՝ այս կարգախոսը Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի մտքի թռիչքն է: Երևանը քաղաքապետից բացի ունի նաև Երևանի քաղաքապետարանի գործող աշխատակազմ, ովքեր և պատասխանատու են այսօր մայրաքաղաքի առօրյայի, անցուդարձի, նաև կազմակերպվող միջոցառումների համար: Սակայն այս աշխատակազմը չգիտես ՝ինչով է զբաղված, և ինչի ազդեցության տակ են որոշումների տակ ստորագրում:
Ինչքան էլ փորձեն պարզաբանուներ տալ, իրողությունը մեկն է՝իրենց պաշտոններում նստած մարդիկ, չեն պատկերացնում իրենց գործի բնույթը որի արդյունքում հաճախ, խայտառակ պատկերի ականատեսն ենք լինում, որի վառ օրինակը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Շառլ Ազնավուրի ծննդյան թվի հետ կապված դեպքն էր: Պարզաբանումն իհարկե, եղավ, թե չեն նկատել, վրիպակ է եղել:
Պարոնա՛յք, ձեր անուշադրությունն ու վրիպակները անասելի շատ են, իսկ եթե չեք կարողանում «քայլ անե»լ դեպի լավը, գոնե ինքնակամ հեռացեք, հավատացեք գրագետ ու ուշադիր մարդկանց պակաս մեր քաղաքը չունի:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բավականին ժամանակ ուներ ուսումնասիրելու և փոփոխությունների ենթարկելու արդեն գրված ծրագիրը, սակայն նա դա չի արել: Միակ փոփոխությունը բյուջեի կրճատումն էր, որն, ըստ էության, երևանցիների սրտերը գերելու համար արվեց, այն էլ առանձնապես չի նկատվում մայրաքաղաքում տիրող զարդարանքից: Թեև քաղաքը ողողված է տոնի մասին հուշող ցուցապաստառներով, այն իր գեղեցկությամբ և նրբաճաշակությամբ աչքի չի ընկնում, ձևակերպումների մասին էլ ավելորդ ենք համարում խոսել: Հիշեցնենք, նաև, որ Հայկ Մարությանը աղբահանության հետ կապված խոստումներ էր տվել, սակայն քաղաքը տոն օրով՝ ողողված է աղբով: Հարգելի քաղաքապետ չե՞ք կարծում, որ գործի անցնելու ժամանակն է. քայլ արեք:
Հուսանք՝ ներկայիս գործող «սպիտակ» իշխանությունները կհետևեն դժգոհություներին և կանեն ամեն բան, որպեսզի մարդկանց գոհացնեն և այս կամ այն առիթով տոնակատարությունները մարդկանց հիշողության մեջ միայն դրական տպավորություններով մնան: