«Երևան 2800». շնորհավորանքներ՝ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնություններից


«Երևան 2800». շնորհավորանքներ՝ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնություններից
Հոկտեմբեր 21 19:34 2018

Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով:

Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական և լեհական համայնքների ներկայացուցիչները:

Մշակութային այսպիսի նախաձեռնություններն ամրապնդում են ժողովուրդների բարեկամությունն ու նպաստում մշակութային երկխոսությանը: