Էջմիածնում հակահեղափոխականներ չկան, այստեղ անձերի պայքար է.Դիանա Գասպարյան (լուսանկարներ,տեսանյութ)


Էջմիածնում հակահեղափոխականներ չկան, այստեղ անձերի պայքար է.Դիանա Գասպարյան (լուսանկարներ,տեսանյութ)
Հոկտեմբեր 21 13:55 2018

Էջմիածնում ընթանում են համայնքապետի ընտրությունները, որոնց շրջանակներում իր քաղաքացիական պարտքը հանձնեց նաև «Իմ քայլը» դաշինքի համայնքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը։ Ընտրատեղամասում լրագրողների հետ հանդիպման ժամանակ համայնքապետի թեկնածուն նշեց, որ սա կարող է լինել պատմական օր, եթե ինքը այսօր հաղթի, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կընտրվի կին քաղաքապետ։

Պատասխանելով Armday.am-ի այն հարցին, թե Էջմիածնում հակահեղափոխականներ կա՞ն, Գասպարյանն ասաց, որ իրենց քաղաքում քաղաքական կամ բովանդակային առումով հակահեղափոխականներ չկան, և այնտեղ ավելի շատ անձերի պայքար է։

Մանրամասները՝ տեսանյութում