Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով


Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով
Հոկտեմբեր 19 23:30 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանն ընդունել է «Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին չինական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն ԱյվազյանըՉինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանընախարարության այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, չինական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունըառանձնացրել Հայաստանում իրենց հետաքրքրությունների շրջանակը և նշելոր կարող են համագործակցել թեյիգինու արտադրության բնագավառումտեքստիլ արդյունաբերությանշինանյութերի և հանքանյութերի ոլորտներում։ Նրանք նաև նշել ենոր շատ տպավորված են հայկական գինիներովհատկապես նռան գինովկարող են և ցանկանում են ավելի շատ գինի ներկրել Չինաստաննաև մտադրություն ունեն Չինաստանում հիմնելու գինու գործարան և արտադրելու նռան գինի։

«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նաև տեղեկացրել էոր իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ և ավելացրելոր Հայաստան իրենց այս այցն այդ համագործակցության արդյունքներից մեկն է։

Ողջունելով հյուրերինՀակոբ Ավագյանը նշել էոր կարևորում է հայ-չինական համագործակցությունըավելացրելոր գործակցության հնարավոր ոլորտները շատ-շատ են։ Նա նաև շեշտել էոր Հայաստանի կառավարությունը անում է հնարավորինըորպեսզի հայ արտադրողն իրեն լավ զգա Հայաստանումիրականացնում է մի շարք բարեփոխումներորոնք հնարավորություն կտան հայ արտադրողին հատկապես տեքստիլի արտադրության մեջ ունենալ ինքնարժեքից ավելի ցածրբայց մրցունակ արտադրանք։ Այս համատեքստում փոխնախարարն առաջարկել է քննարկել համատեղ ընկերությունների հիմնման հնարավորություններըորոնք կգործեն չինական կողմից հումքհայկական կողմից արտադրություն սկզբունքով։ Հակոբ Ավագյանը նաև նշել էոր թեյիգինու արտադրությանշինանյութերի և հանքանյութերի բնագավառներում ևս համագործակցության լայն հնարավորություններ կան։

«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նշել է նաևոր իրենք հետաքրքրված են Հայաստանում լոգիստիկ կենտրոն հիմնելու հնարավորություններով։

Հակոբ Ավագյանըկարևորելով լոգիստիկ կենտրոնների գործունեությունը՝ հավաստիացրել էոր ներկայացված առաջարկությունները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը հաջողության հասնելու համար։

Երկուստեք կարևորվել է տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունըՀայաստանի և Չինաստանի նույն բնագավառներում գործող ընկերությունների միջև կապերի հաստատումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել հստակ առաջարկություններ և առաջ շարժվել արդեն կոնկրետ կետերով։