ՀՀ Ոստիկանությունը վերջին շրջանում պատվով ու հաջողությամբ է կատարում իր առջև դրված խնդիրները: Այս կամ այն առիթով մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ հաճախ են անկարգություններ լինում, սակայն, Հայաստանում, կարծես թե, այդ առիթով մտահոգնվելու կարիք չկա, քանի որ ՀՀ ոստիկանության շնորհիվ գրեթե յուրաքանչյուրը կարող է գտնվել ամենամեծ միջոցառման հանդիսատեսի, մասնակցի շարքերում և վստահ լինի, որ ամեն բան կընթանա պատշաճ ու անվտանգ:
Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի հերթական ապացույցը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացրա ծառայությունն էր: Ուշադրություն էր դարձվել շատ նրբությունների, որոնք կարող էին անհամգստություն պատճառել օտարերկրյա մեր հյուրերին:
Վստահությաբմ և ուրախությամբ կարող ենք նշել որ Հայաստանը միշտ պատրաստ է մեծաթիվ հյուրեր ընդունել իր հարկի տակ, որոնց համար կապահովի անվտանգ ու հետաքրքիր ժամանց:
Կարևոր է նշել նաև մեր հյուրերի՝ Երևանում անկաշկանդ ու անվտանգ զբոսանքն ապահովելու փաստի մասին, որի մասին նաև վկայում են հենց հյուրերը՝ իրենց սոց էջերում հիացմունքի գրառուներ կատարելով:
Ստորև ներկայացնում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացված ծրագրերի, այսպես ասած երևացող մասը, իսկ կադրից դուրս մնացած աշխատանը ևս արժանի է գնահատանքի, քանի կարզմակերպված համատեղ աշխատանքի շնորհիվ մատուցվել է պատշաճ ծառայություն:
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։
Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 երկրների պատվիրակություններ և 38 պետությունների ղեկավարներ։ Սա մեր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային միջոցառումն էր։ Հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նաև ոստիկանությունն էր։
Մինչև միջոցառումների մեկնարկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության օպերատիվ շտաբ, որտեղ ներգրավված էին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։ Օպերատիվ շտաբը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը: Ըստ ուղղությունների ստեղծվեցին աշխատանքային խմբեր, և ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը տեղի ունեցան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ոստիկանությունը համագործակցելով այլ գերատեսչությունների ծառայողների հետ համալիրի տարածքում պահպանում էր հասարակական կարգը, պետությունների ղեկավարների ու հյուրերի անվտանգությունը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից մի քանի շղթայով մարզահամերգային համալիրը շրջափակված էր, անվտանգությունը՝ երաշխավորված։
Երևանի կենտրոնում զբոսնող, բացօթյա սրճարաններում նստած գերտերությունների ղեկավարների հաճախ չեք հանդիպի։ Բայց, փաստորեն, այդպես էլ է լինում։ Այս ամենի անվտանգությունն ապահովվեց ոստիկանության ու անվտանգության պատասխանատու մյուս գերատեսչությունների պրոֆեսիոնալ ծառայության շնորհիվ։
Հանրապետության հրապարակում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն են։ Իրականացնում են անվտանգության նախապատրաստական աշխատանք։
Հանրապետության հրապարակում գալա-համերգի ընթացքում հասարակական կարգն ու անվտանգության ապահովումն իրականացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, կրթահամալիրի, Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների, պետական պահպանության գլխավոր վարչության, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզյաին վարչության և այլ ստորաբաժանումների ծառայողները։
Հոկտեմբերի 7-ից 12-ը Ազատության հրապարակում գործեց Ֆրանկոֆոնիայի ավանը։
Տասնյակ երկրների ներկայացուցիչներ տաղավարներում ներկայացնում էին իրենց երկրների արտադրանքը։ Հրապարակ մտնող ցանկացած քաղաքացի ստուգվում էր մետաղորսիչով, պարեկապահակետային ոստիկանները շրջում էին տարածքում։
Բոլոր ոստիկաններին նախապես տրամադրվել էին հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ՝ ֆրանսախոս հյուրերի հետ ուղիղ շփվելու համար։
Ի դեպ տեղում ծառայությունը հաճախ ստուգում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
Օտարերկրյացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, պատահարների, ինչպես և նրանց առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելու և արագ արձագանքման նպատակով ոստիկանության օպերատիվ շտաբում գործում էր հեռախոսահամար։ Զանգերին պատասխանում էին մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։
Ոստիկանության 1-02 հեռախոսահամարը հիշեցնող տարբեր լեզուներով վահանականեր էին փակցվել մայրաքաղաքում և օդանավակայանի ճանապարհին։
Երևանի բոլոր հյուրանոցների մոտ շուրջօրյա ծառայություն էին իրականացնում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մի քանի լեզուների տիրապետող ծառայողներ։
Այս օրերին ուժեղացված ծառայություն իրականացրին նաև ճանապարհային ոստիկանները։ Մի քանի փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու պատճառով ծանրաբեռնված փողոցների բոլոր խաչմերուկներում իրականացվում էր 24 ժամյա ծառայություն։ Բացի այդ, ճանապարհային ոստիկանությունը մի քանի օրում իրականացրեց հարյուրից ավելի ուղեկցումներ։