Օլիգարխների երեխաները՝ արտոնյալ կարգավիճակում. Բժշկականում իրավիճակ չի փոխվել


Օլիգարխների երեխաները՝ արտոնյալ կարգավիճակում. Բժշկականում իրավիճակ չի փոխվել
Հոկտեմբեր 9 17:37 2018

Չնայած իշխանափոխությունից հետո երկրում շատ բան է փոխվել ու մի շարք պետական հաստատություններում, ինչպես ընդունված է անվանել, իրավիճակ է փոխվել, սակայն հեղափոխության շունչը Բժշկական համալսարանի տարածք դեռևս մուտք չի գործել:

Armday.am-ի տեղեկություններով ՝ համալսարանում շարունակում են մնալ արտոնյալ ուսանողներ, ովքեր ամեն օր համալսարանի տարածք են մուտք գործում մեքենաներով, իսկ թույլտվություններ տալու մենաշնորհը պատկանում է ռեկտոր Արմեն Մուրադյանին: 

Համալսարանում արտոնյալ կարգավիճակում են հայտնվել որոշ օլիգարխ պատգամավորների երեխաներ, իսկ Մուրադյանը,  անձնական շահագրգռվածությունից դրդված նրանց մեքենաներով մուտքը համալսարանի տարածք արտոնում է:

Ահազանգի հետ կապված մեկնաբանություն ստացանք նաև Բժշկական համալսարանից:

«Համալսարանի կանոնակարգի համաձայն՝ համասլարանի տարածք մուտ գործելու իրավունք ունեն միայն աշխատակիցների ավտոմեքենաները, որոնց պետհամարանիշները գրանցված են անվտանգության աշխատակիցների կողմից: Մենք հետևողական ենք լինում լրատվամիջոցներին ահազանգերին և խստացնում ենք վերահսկողությունը»,-ասաց Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ  Դանիելյանը:

Մեր այն հարցին, թե հնարվո՞ր է ուսանողի ավտոմեքենան գրանցած լինի աշխատակցի անվան տակ, Շուշանիկ Դանիլեյանը բացառեց:

Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ապացույցների դեպքում՝ պատրաստ են  խիստ նկատողություն անել այն աշխատակիցներին՝ովքեր խախտել են օրենքը:

Նշենք, որ Արմեն Մուրադյանը Սամվել Մայրապետյանի և Արմեն Գևորգյանի մտերիմ ընկերն է, Ռոբերտ Քոչարյանի երեխաների քավորը: