Երևանում տղամարդը ոտնձգություն է կատարել աղջնակի նկատմամբ (Տեսանյութ)


Երևանում տղամարդը ոտնձգություն է կատարել աղջնակի նկատմամբ (Տեսանյութ)
Հոկտեմբեր 9 14:59 2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Անչափահասը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության։

 

 

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

«Խնդրում ենք տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին», - նշվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ քրեական գործի առանձնահատկությունները հաշվի առնելով` այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։