Ուկրաինայի 88.000 տոննա զինամթերք ունեցող ռազմական պահեստում վայրկյանում 2-3 պայթյուն է տեղի ունենում (տեսանյութ)


Ուկրաինայի 88.000 տոննա զինամթերք ունեցող  ռազմական պահեստում վայրկյանում 2-3 պայթյուն է տեղի ունենում (տեսանյութ)
Հոկտեմբեր 9 11:38 2018

Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյունների ինտենսիվությունը կազմում է վայրկյանում 2-3 անգամ: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբից:


Պահեստում առաջին պայթյունը, որն ուկրաինական լրատվամիջոցներն անվանում են երկրում խոշորագույններից մեկը, տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում:


Հաղորդվոա:


Պատահարի վայրից 20 կմ շառավղով դադարեցվել է գնացքների ու մեքենաների երթևեկությունը: Փակվել է նաև օդային սահմանը: