Վրաերթ Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում


Վրաերթ Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում
Հոկտեմբեր 9 00:06 2018

Հոկտեմբերի 8-ին`ժամը 16:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Բ.-ին (ծնված 1985 թ.):

 

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները Հ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: