Տղաները սեռական հարաբերություն են ունեցել Հեղնար Աղբյուր հատվածում կայանված ավտոմեքենայում. ամբաստանյալը անհամաձայնության պատճառով դանակահարել է տղային


Տղաները սեռական հարաբերություն են ունեցել Հեղնար Աղբյուր հատվածում կայանված ավտոմեքենայում. ամբաստանյալը անհամաձայնության պատճառով դանակահարել է տղային
Հոկտեմբեր 8 23:51 2018

Դատարան է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում ամբաստանյալ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի բնակչի հետ Քանաքեռավան գյուղի Հեղնար Աղբյուր կոչվող հատվածում կայանված ավտոմեքենայում իր ցանկությամբ սեռական հարաբերություն է ունեցել տղայի հետ, որի ընթացքում միմյանց միջև նույն գործողությունների շուրջ ծագած անհամաձայնության ժամանակ նախապես վերցված և իր մոտ գտնվող գործարանային արտադրության խոհանոցային դանակով հարվածել է նրա որովայնի ձախ հատվածին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

 

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Տղամարդը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: