ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին


ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին
Հոկտեմբեր 7 16:29 2018

ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին:

 

 Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝  «Տոյոտա Երևանի» նախագահն է:

 

Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին:

 

Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25  և Լալայանց 37 շենքերի  բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

 

 Սամվել Մայրապետյանը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է, ասում են` նաև բիզնես գործընկերը: