Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի մայրը և Տեր Վիգեն քահանա Մանուկյանն ստացան Արագածոտնի Ագարակ գյուղի պատվավոր քաղաքացու կոչում


Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի մայրը և Տեր Վիգեն քահանա Մանուկյանն ստացան Արագածոտնի Ագարակ գյուղի պատվավոր քաղաքացու կոչում
Հոկտեմբեր 7 16:02 2018

 Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գյուղի պատվավոր քաղաքացիների կոչում ստացան պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի մայրը` Լենա Պողոսյանը, ով նաև համայնքի բնակիչ է, և գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը:

Հավաստագրերը հանձնեց Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը:

«Ես շատ շնորհակալ եմ մեր գյուղապետից, որ նման պատվի արժանացրեց ինձ և իմ որդիներին»,- նշեց Լենա Պողոսյանը:

Բարերարի ներդրումների շնորհիվ Ագարակում կանգնեցվել է հուշակոթող` նվիրված Հայոց մեծ եղեռնի, Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև Արցախյան պատերազմի ժամանակ ընկած համաքաղաքացիներին: Բացվել է նաև մանկական խաղահրապարակ, ինչպես նաև Սբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցին:

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա էր նաև փորձարկիչ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Տիեզերագնացը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով: Միջոցառման ընթացքում նա Հայաստանի տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանդիսավոր կերպով հանձնեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Այս տարի նշվող Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նրա գլխավորած բարեգործական հիմնադրամի ջանքերով Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում, «Արարատ-73» նոր հրապարակի հանդիսավոր բացում, իսկ Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու.Գագարինի կիսանդրին: