Ռուսաստանում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային ծանր պատահար, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել: Հոկտեմբերի 5-ին՝ Ռժև-Տվեր ավտոճանապարհին, միջքաղաքային երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել երթուղային ավտոբուսին: Միկրոավտոբուսում զոհվել է 12 ուղևոր և վարորդը: Ողջ է մնացել ընդամենը մեկ մարդ, որը ներկայումս գտնվում է Տվերի հիվանդանոցում: Նույն հիվանդանոցում է նար ավտոբուսի վարորդը: Վթարի պահը արձանագրած տեսանյութի հիմա վրա ենթադրություն է արվում, որ միկրոավտոբուսի վարորդը կամ քնել է ղեկին կամ էլ նրա ինքնազգացողությունն է վատացել: