Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստը


Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստը
Հոկտեմբեր 7 10:55 2018

Երեւանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստում ընդունված ծրագրի հաստատումը: Նիստի մասնակիցները կլսեն Կազմակերպության, ինչպես նաեւ Մշտական խորհրդի քաղաքական եւ տնտեսական գործունեության մասին զեկույցը: Այնուհետեւ կքննարկվի հոկտեմբերի 8-ին նախատեսված կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի նախապատրաստումը:

 

 

Նիստի մասնակիցների ուշադրությանը կներկայացվի Երեւանյան հռչակագրի նախագիծը, որը կընդունվի գագաթնաժողովի շրջանակում, որոշումները եւ այլ փաստաթղթեր: Կքննարկվեն նաեւ կազմակերպությանն  անդամակցելու 4 երկրների հայտերը: Վերջում կորոշվի հաջորդ նիստի անցկացման վայրը եւ օրը: