Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրն, ֆեյսբուքյան իր էջում հերթական ընտանեկան լուսանկարն է հրապարակել:
Նա էջի հետնանկարն այսօր փոխել է ընտանեկան լուսանկարով, որտեղ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շրջապատված է իր ընտանիքի անդամներով: Նկարում շանսոնյեի մեծ դուստրն է՝ Սեդա Ազնավուրը, քույրը՝ Աիդան, կինը՝ Ուլան, երեխաները՝ Կատյան, Միշան և Նիկոլյան: