Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել


Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել
Հոկտեմբեր 5 12:22 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան և հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ  Ազնավուրի  մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությանը٫ նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում հանձնարարվել է սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը: