Տիգրան Բալայանը նշանակվեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան


Տիգրան Բալայանը նշանակվեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան
Հոկտեմբեր 4 22:10 2018

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Բլայանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիգրան Բլայանին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,–ասվում է հրամանագրում:

Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանգրով Տիգրան Բալայանը նշանակվելէ նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):