Հոկտեմբերի 6-ը Հայաստանում սգո օր կլինի


Հոկտեմբերի 6-ը Հայաստանում սգո օր կլինի
Հոկտեմբեր 4 21:51 2018

Հոկտեմբերի 6–ը Սգո օր է։ Այս մասին որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի ազգային հերոս, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին եւ առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»։