Ռուզաննա Հակոբյանը նշանակվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ


Ռուզաննա Հակոբյանը նշանակվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
Հոկտեմբեր 4 21:04 2018

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ռուզաննա Հակոբյանին վեց տարի ժամկետով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ նշանակելու  մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,–ասվում է հրամանագրում։